Միկրոավտոբուսում գողացել էր կանացի դրմապանակ
ուլիսի 23-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Միհրան Գ.-ին:
Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են 11.000 դրամ և տարբեր խանութների այցեքարտեր: Միհրան Գ.-ն հայտարարել է, որ դրամապանակը նույն օրը, ժամը 18.00-ին, գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի ուղևորներից մեկի պայուսակից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ուղևորը 1965 թ. ծնված Կարինե Ս.- է: Կատարվում է հետաքննություն:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]