211652_close_icon
views-count1371 դիտում article-date 12:04 24-07-2015

«Իսլամական պետություն»-ը նավթի վաճառքից ամսական 40 մլն դոլարի եկամուտ է ունենում. ԱՄՆ

«Իսլամական պետությունը» ամսական 40 մլն դոլարի եկամուտ է ստանում նավթի վաճառքից, հայտարարել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վարչության ղեկավարի տեղակալ Դենիել Գլեյզերը: Նա նշել է, որ տեղեկությունը հասանելի է դարձլ շնորհիվ գործողության, որի ժամանակ ոչնչացվեց ԻՊ առաջնորդներից Աբու Սայաֆը: Վերջինիս էլ վստահված էր Սիրիայի արևելքում նավթագազային տարածքի վերահսկողությունը: Գլեյզերի խոսքով՝ սովորական ահաբեկիչները ամսական 1000 ԱՄՆ դոլար են ստանում:

Նմանատիպ նյութեր