Լուկաշենկոն Դեպարդիեին ցույց է տվել, թե ինչպես խոտ հնձել. լուսանկարներ. տեսանյութ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի ոչ հեռու գտնվող իր «Օզեռնի» նստավայրում ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին:
Տեղեկությունը հրապարակել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը: Լուկաշենկոն դերասանին ծանոթացրել է բելառուսական արտադրության մի քանի գյուղատնտեսական մեխանիզմների հետ և սովորեցրել եղանով խոտ հնձել:
Ոչ պաշտոնական մթնոլորտում Լուկաշենկոն և Դեպարդիեն զրուցել են գյուղատնտեսության, առողջ սննդի աճեցման տեխնոլոգիաների, ինչպես նաև Բելառուսի և Ֆրանսիայի միջև մշակույթի և արվեստի ոլորտներում համագործակցություն սկսելու մասին:
«Բելառուսը փոքրիկ Շվեյցարիա է հիշեցնում»,-հիացած նշել է Դեպարդիեն: