Սլովակիան դեմ է Հունաստանի պարտքի որևէ մասի դուրսգրմանը
                        Սլովակները միշտ սկզբունքայնորեն դեմ են լինելու Հունաստանի պարտքի որևէ մասի դուրսգրմանը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: 
Նա հիշեցրել է, որ Եվրամիության անդամ պետությունները հունիսին տեղի ունեցած գագաթնաժողովում պայմանավորվել են, որ հրաժարվում են հունական պարտքից որևէ մաս դուրս գրել: 
Նա, որպես օրինակ, իր երկիրն է բերել, որի արտաքին պարտքը ամենաքիչ պարտք ունեցող ԵՄ երկրներից է:
«Նույն պատասխանատվությամբ պետք է մոտենան իրենց ֆինանսական հարցերին նաև Եվրամիության մյուս անդամ պետությունները»,-ասել է Սլովակիայի վարչապետը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

