211652_close_icon
views-count3121 դիտում article-date 15:58 18-07-2015

Արցախի նախագահը ներկա է գտնվել հայկական դրամների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, որտեղ մասնակցել է լիբանանահայ արվեստագետ Հարություն Թորոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված հայկական դրամների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությանը եւ ցուցահանդեսի բացմանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հարություն Թորոսյանին հայրերնանվեր այս ձեռնարկի համար` նշելով, որ նման նվիրատվությունը կհարստացնի թանգարանի նմուշները եւ դրական ազդեցություն կունենա Արցախում մշակույթի զարգացման վրա: [b]ԼՂՀ նախագահի մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր