211652_close_icon
views-count16467 դիտում article-date 14:55 17-07-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստի ընթացքում ամփոփվել են ոստիկանության 6 ամսվա գործունեության արդյունքները: Նիստին մասնակցելու համար ՀՀ ոստիկանության վարչական շենք էին ժամանել ոստիկանության մարզային վարչությունների պետերը, բաժինների և ստորաբաժանումների պետերը, Ճանապարհային ոստիկանության, ոստիկանության պահպանության, ոստիկանության ներքին անվտանգության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, անձնագրային և վիզաների վարչության պաշտոնյաները: Նիստի ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը և այլ պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր