211652_close_icon
views-count1984 դիտում article-date 11:24 16-07-2015

Թուրքական F-16 կործանիչները 7 անգամ հատել են Հունաստանի օդային տարածքը

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, ուր թուրքական F-16 կործանիչները մի քանի անգամ խախտել են օդային սահմանը՝ ներխուժելով Հունաստանի օդային տարածք, հաղորդում է TASS գործակալությունը: Հունաստանի ՊՆ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ 10 կործանիչ, որոնցից 2-ը բարձված են եղել սպառազինությամբ, 7 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան հատվածներից: Հունական կողմը ճանաչել է թուրքական կործանիչները և օդ բարձրացրել իր կործանիչները, որոնք դուրս են մղել նրանց իրենց տարածքից: Նշվում է, որ միջադեպերից մեկի ժամանակ նույնիսկ, այսպես կոչված, ֆիկտիվ՝ առանց զենքի մարտ է տեղի ունեցել հունական և թուրքական ինքնաթիռներից երկուսի միջև:

Նմանատիպ նյութեր