Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի ճենապակու թանգարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է 18-րդ դարում կառուցված Բորելի պալատ, ծանոթացել ճենապակու թանգարանի ցուցանմուշներին:
Ցուցասրահներում ներկայացված են ինչպես կիրառական, այնպես էլ դեկորատիվ արվեստի ճենապակե նմուշներ: Տարոն Մարգարյանին ներկայացնելով թանգարանի հարուստ հավաքածուն` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ դրանք հիմնականում նվիրատվություններ են և արտադրվել են 18-րդ դարում:
Մարսելի քաղաքապետը նաև հավելել է, որ մշակութային այս օջախը դեռևս 16-րդ դարից սկիզբ առած արդյունաբերական այս ճյուղը ներկայացնող հիմնական թանգարանն է, որը գտնվում է Մարսելի քաղաքապետարանի ենթակայության ներքո: