Թեհրանում տոնում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնագրի ստորագրումը
Թեհրանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողեցներ տոնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնագրի ստորագրումը: Իրանցիների համար փաստաթուղթն առաջին հերթին նշանակում է տասնամյա պատժամիջոցների վերացում, որոնք լրջորեն ազդել են երկրի իրավիճակի վրա:
Նշենք, որ միջուկային գործարքը և պատժամիջոցների վերացումը Իրանի տնտեսության բարելավման երկար ճանապարհի սկիզբն է: