12098 դիտում
12:50 26-06-2016
Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է, խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան
«Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է, խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը.
«Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով»:
Նմանատիպ նյութեր
14734 դիտում
12:07 22-10-2016
Կովկասին է մոտենում ցուրտ մթնոլորտային ցիկլոն. Գագիկ Սուրենյան
97892 դիտում
12:03 14-07-2017
Հուլիսի 17-ից Սահարա անապատից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ջերմային ալիքը. Գագիկ Սուրենյան
1438 դիտում
11:41 09-03-2024
Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մութ է և ցուրտ․ Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
1531 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1399 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան