6066 դիտում
17:33 14-07-2015
Ափերից դուրս եկած վարորդները ստիպեցին նաիրիտցիներին բացել Բագրատունյաց փողոցը
Ափերից դուրս եկած վարորդները թեժ վիճաբանությունից հետո նաիրիտցիներին ստիպեցին բացել Բագրատունյաց փողոցի դիմացի հատվածը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, վարորդներից ոմանք հիվանդանոց էին շտապում եւ այդ պատնեշը ափերից դուրս էր բերել նրանց: Երկար վիճաբանությունից հետո այն, ինչ չհաջողվեց ոստիկաններին` վարորդներին հաջողվեց: Եվ Նաիրիտցիները, հաշվի առնելով, որ ոմանք հիվանդանոց են շտապում` բացեցին ճանապարհը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ նաիրիտցիները փակել են Բագրատունյաց փողոցի դիմացի հատվածը: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, երթեւեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Իսկ այս շոգ եղանակին բողոքի նման դրսեւորումը վարորդներին էլ ավելի էր բարկացրել:
Տեղում էին նաեւ մեծ թվով ոստիկաններ, ովքեր փորձում էին համոզել ցուցարարներին` բացել փողոցը: Նաիրիտցիները դժգոհում էին, որ գործարանի տնօրեն Ռոբերտ Սաղաթելյանն աշխատավարձի վճարման գործընթացը արհեստականորեն ձգձգում է: Անգամ առաջարկվող համաձայնագիրը չեն տվել ստորագրել:
Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ նրանց աշխատավարձերը վճարելուց առաջ նրանց առաջ պայման են դրել. գրավոր համաձայնագիր են պահանջել, որի համաձայն հրաժարվում են տույժ-տուգանքներից:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նաիրիտի աշխատակիցները: Միաժամանակ ավելացրել, որ այդ կերպ միայն մայր գումարն են ստանալու, բայց ստիպված են ընդունել այդ առաջարկը, քանի որ գումարները հետ ստանալու այլընտրանք չի մնում:
Համաձայնագրի ստորագրումից 3 օրվա ընթացքում խոստացել են վճարումներ իրականացանել: Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար: Կառավարությունն էլ խոստացել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
Նմանատիպ նյութեր
9192 դիտում
11:37 27-06-2022
Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. գետը դուրս է եկել ափերից ու վնասել ճանապարհը