211652_close_icon
views-count1368 դիտում article-date 11:29 14-07-2015

Հունաստանում ցուցարարները այրել են կառավարող «Սիրիզա» կուսակցության դրոշը. տեսանյութ

Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները այրել են կառավարող «Սիրիզա» կուսակցության դրոշը` մեղադրելով դավաճանության մեջ: Ակտիվիստները հայտարարել են, որ վարչապետ Ցիպրասը խախտել է «գոտիները չձգելու» նախընտրական խոստումը, և նույնիսկ հանրաքվեում ժողովրդի աջակցությունը ստանալուց հետո ընդունել վարկատուների ավելի խիստ պահանջները: Ի դեպ չորեքշաբթի նախանշված է խոշոր ցույց. փողոց դուրս կգան բյուջետային աշխատողները: Փակ կլինեն խանութներ և նույնիսկ դեղատներ: Դեռևս պարզ չէ, թե երբ կբացվեն բանկերը. մինչև այժմ գործում է բանկոմատից գումար ակտիվացնելու սահմանափակումը` անձին օրը 60 եվրո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր