211652_close_icon
views-count1121 դիտում article-date 13:33 13-07-2015

Եվրոյի գոտու առաջնորդները Հունաստանի հարցով համաձայնության են եկել

Եվրոյի գոտու երկրների առաջնորդները Հունաստանի ճգնաժամին նվիրված արտակարգ գագաթաժողովում հասել են համաձայնության: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ում գրել է, որ Եվրոպական կայունացման մեխանիզմի շրջանակում միաձայն հասել են Աթենքին ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հունաստանում լուրջ բարեփոխումներ կատարելու համաձայնության: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Քլոդ Յունքերը հայտնել է, որ գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրում են, որ մինչև չորեքշաբթի համաձայնագիրը պետք է հավանության արժանացնի Հունաստանի խորհրդարանը: Այնուհետև ֆինանսական օնության նոր փաթեթի պայմանները պետք է հավանության արժանացնեն եվրոյի գոտու ևս մի քանի երկրների խորհրդարաններ, այդ թվում` Գերմանիայի բունդեսթագը:

Նմանատիպ նյութեր