211652_close_icon
views-count11187 դիտում article-date 12:19 11-07-2015

Դարակերտ գյուղի գազալցակայանի աշխատակիցը կախվելով ինքնասպան է եղել. hամագյուղացիները կասկածներ ունեն, թե ինչը կարող էր նրան այդ քայլին դրդել

Դարակերտ գյուղում գտնվող «Սոլիան» ՍՊԸ-ի գազալցակայանում վաղ առավոտյան կախված վիճակում հայտնաբերվել է գազալցակայանի աշխատող, 40-ամյա Յուրի Բադալյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղեկացավ Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանից: Վերջինս ասաց, որ կախվածը հարեւան գյուղից է: Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյան էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Յուրի Բադալյանը իրենց գյուղի բնակիչ էր, ով ամուսնալուծված էր կնոջից: Անչափահաս երեխաներ ունի: Համագյուղացիները նաեւ պատմեցին, որ նա սեր ուներ խմիչքի նկատմամբ եւ ասում են նաեւ, որ խաղասրահներում էլ հաճախ էր լինում: Գյուղապետն էլ նշեց, որ հաճախ է իր մոտ հրավիրել ու հորդորել, որ կնոջ հետ միասին նորմալ կյանքով ապրի, բայց ոչ ոքի չի լսել:

Նմանատիպ նյութեր