Եմենում հակամարտող կողմերը հրադադար հայտարարելու համաձայնության են հասել
Եմենում հակամարտող կողմերը հրադադար հայտարարելու համաձայնության են հասել: Մարդասիրական զինադադարը, որը ձեռք է բերվել ՄԱԿ-ի միջնորդությամբ, կսկսվի կեսգիշերին և կշարունակվի 6 օր` մինչև Ռամադանի ավարտը:
Միաժամանակ Սանայում հուսիների ղեկավարների դիրքերի և տների ռմբակոծությունը երեկ շարունակվել է. Զոհվել է առնվազն 36 ապստամբ:
Նշենք, որ վերջին 3 ամսում Եմենում սպանվել է ավելի քան 3 հազար մարդ. 1 մլն 300 հազարը ստիպված լքել են տները: