Նույնիսկ բանակցությունների հաջող ավարտից հետո դժվար թե ԱՄՆ-ի հետ բարեկամներ դառնանք. Իրանի փոխնախագահ
Դժվար թե Թեհրանը և Վաշինգտոնը միջուկային բանակցությունների հաջող ավարտից հետո բարեկամներ դառնան, համոզմունք է հայտնել Իրանի փոխնախագահ և Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մասոում Էբթեքարը՝ Mond պարբերականին տված հարցազրույցում:
«Բանակցությունները նախատեսված են կարգավորելու տարաձայնությունները, որոնք մի քանի տարի ձգձգվում նե: Նման հանգամանքներում երկխոսությունը ինքնիրեն արդեն գնահատելի է, սակայն ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությւոնները դժվար թե բարեկամական դառնան, քանի որ նրանց միջև տարաձայնությունների պատմությունը շատ հին է»,-ասել է նա՝ ակնարկելով, որ խոսքը գնում է ոչ միայն իրանական միջուկային, այլ նաև մի շարք աշխարհաքաղաքական խնդիրների մասին՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է հանուն տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության համագործակցել ԱՄՆ-ի հետ: