966 դիտում
15:18 06-07-2015
Դեսպան Գասպարյանի հանդիպումները Ֆոկշան քաղաքում
Հուլիսի 3-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Ֆոկշան` քաղաքի օրերի կապակցությամբ:
Քաղաքապետ Դեչեբալ Բաչինսկու հետ հանդիպմանը քննարկվեցին Ֆոկշանի և Հայաստանի Բերդ քաղաքի միջև կապերի խորացման հարցեր, այդ թվում` Ֆոկշանի հայ համայնքի ներգրավման եղանակներն այդ գործընթացում:
Քաղաքային տոնի կապակցությամբ դեսպանը փոխանցեց Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի շնորհավորական ուղերձը: Այնուհետև Աթենեուլ սրահում նրանք մասնակցեցին քաղաքի օրերի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ դեսպան Գասպարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:
Իր ելույթում դեսպանը նշեց, որ քաղաքների եղբայրացումը լավագույն միջոցն է հասարակությունների միջև ուղղակի կապեր հաստատելու և համերաշխ ապագա կառուցելու համար: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դեսպան Գասպարյանը իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիային և ռումին բարեկամ ժողովրդին և Ֆոկշանի հասարակությանը` 1920-ական թվականներին տասնյակ հազարավոր հայ գաղթականների և որբերի ապաստան տրամադրելու համար:
Դեսպանը բարձր գնահատեց ապրիլի 24-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսի համերաշխության ուղերձը հայ ժողովրդին, որով նա «այդ պատմական ծավալի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է համարում ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»:
Նույն օրը դեսպան Գասպարյանը հանդիպեց Ֆոկշանի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
79753 դիտում
20:49 09-07-2018
Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել
2488 դիտում
22:38 28-11-2021
Մարզային հանդիպումները շարունակվում են, այսօր Հրազդան քաղաքում էինք. Իշխան Սաղաթելյան
Այս բաժնից
442 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
553 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր