Մարզային հանդիպումները շարունակվում են, այսօր Հրազդան քաղաքում էինք. Իշխան Սաղաթելյան
Մարզային հանդիպումները շարունակվում են, այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էինք:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Անդրադարձ կատարվեց նաև դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին»,- նշել է Սաղաթելյանը: