211652_close_icon
views-count16538 դիտում article-date 16:59 04-07-2015

21-ամյա Վիգենի համար անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալը 200 հազար դրամ արժեցավ

21-ամյա Վիգեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համագյուղացի Ք. Գալոյանի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և նախապես տեղյակ լինելով, որ նրա 16 տարին չի լրացել, հյուրընկալվելով վերջինիս տանը՝ փոխադարձ համաձայնությամբ Ք. Գալոյանի հետ ունեցել է սեռական հարաբերություն: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Վիգեն Վաղարշի Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 /երկուհարյուրհազար/ դրամի չափով: Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Նմանատիպ նյութեր