211652_close_icon
views-count2029 դիտում article-date 16:28 04-07-2015

Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ

ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ, որոնցից 2-ը՝ 4-ից 14 տարեկան: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, միայն 9 տարեկան մի երեխայի մոտ՝ նաև թուլություն: Գիշերվա ընթացքում դիմել է ևս 2 անձ՝ նույն գանգատներով: Արձանագրվել է ընդհանուր թվով 12 հիվանդ (2-ը 0-14 տարեկան). 4-ը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, 1-ը՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի և 7-ը՝ Արմաշ գյուղի բնակիչներ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ թեթև: Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել են խնջույքի: Հաշվառվել են խնջույքի բոլոր մասնակիցները, որոնք համաճարակաբանական հետազոտության պահին եղել են ռեստորանում, նրանց բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում դիմեն բժշկական օգնության, կազմակերպվել և իրականացվել են բակային համայցներ: Ռեստորանում քննչական մարմինների, Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել են սննդի մնացորդներից նմուշառումներ: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից: Աշխատանքները շարունակվում են: [b]ՀՀ Առողջապահության նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր