Բացասական պատասխանը կլինի «Եվրոպայում արժանապատիվ կյանքի» օգտին. Ալեքսիս Ցիպրաս
Աթենքում երեկ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել: Կիրակնօրյա հանրաքվեից առաջ փողոց են դուրս եկել միջազգային վարկատուների պահանջների կողմնակիցներ և հակառակորդներ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ելույթ է ունեցել տասնյակ հազարավոր կողմնակիցների առաջ` նորից կոչ անելով «ոչ» ասել վարկատուների վերջնագրին: Նրա խոսքով, հանրաքվեի ժամանակ բացասական պատասխանը կլինի «Եվրոպայում արժանապատիվ կյանքի» օգտին: