11058 դիտում
10:44 03-07-2015
ՀՀԿ-ականները երեկ «Օջախ»-ում քեֆի սեղանի շուրջ միմյանց հրաժեշտ են տվել. այլևս ազատ են ու կարող են արձակուրդ մեկնել. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ «Օջախ» ռեստորանային համալիրում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն մի լավ քեֆ է արել աշխատանքային սեզոնը բարեհաջող ավարտելու կապակցությամբ: ՀՀԿ-ականները քեֆի սեղանի շուրջ միմյանց հրաժեշտ են տվել, որ այլևս ազատ են ու կարող են արձակուրդ մեկնել: Մեր տեղեկություններով՝ քեֆ-ուրախությանը մասնակցել են գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն ու ՀՀ Կառավարության անդամները, մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:
ՀՀԿ-ականներն առաջինը խմել են Սերժ Սարգսյանի կենացը, այնուհետև Աժ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կենացները: Իսկ երբ խնջույքի մասնակիցներն առաջարկել են բաժակ բարձրացնել հայոց բանակի համար, պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս բացակայում է, և հանրապետականները որոշել են Սերժ Սարգսյանի կենացը ևս մեկ անգամ խմել՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի: Ի դեպ, Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ առանձնահատուկ խմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենացը:
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը ուրախ պարել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»