1580 դիտում
09:39 05-04-2014
Երեկ Տիգրան Սարգսյանը հրաժեշտ է տվել իր կաբինետի անդամներին. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Սարգսյանի աշխատանքային վերջին օրն էր. նա եկել էր աշխատանքի, հավաքել իր կաբինետի անդամներին, նախարարներին, շնորհակալություն հայտնել նրանց երկարատև համատեղ աշխատանքի համար և հրաժեշտ տվել: Մերձավոր շրջապատը պնդում է, որ Տ. Սարգսյանն ուզում է միայն հանգստանալ և ցանկություն չունի որևէ պաշտոն զբաղեցնելու, չնայած խոսվում է միջազգային ֆինանսական կառույցների հրավերների, ինչպես նաև Վիգեն Սարգսյանի` վարչապետ կամ ԱԳ նախարար դառնալու դեպքում նախագահի աշխատակազմը ղեկավարելու մասին:
Ինչ վերաբերում է ժամանակավոր պաշտոնակատարների վերածված մյուս նախարարներին, ապա նրանք բավական անհանգիստ են եղել: Երեկ ԿԲ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարել է, որ կառավարության նոր կաբինետը բավական լուրջ «թյունինգ» կարվի. նախարարներից շատերը կլքեն իրենց պոստերը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
08:59 29-04-2014
Նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է հինգ նշանակում․ ՀԺ
1996 դիտում
20:17 17-05-2017
Ֆրանսիայում նախարարական կաբինետի ձևավորման աշխատանքներ են ընթանում
Այս բաժնից
916 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
646 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան