211652_close_icon

Ալեքսիս Ցիպրասը ընդունել է վարկատուների պայմանները. ԶԼՄ-ներ

views-count1066 դիտում article-date 15:37 01-07-2015
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ընդունել է վարկատուների պայմանները, որոնցից իշխանություններն ավելի վաղ հրաժարվել էին, հայտնում են հունական լրատվամիջոցների և Financial Times-ի աղբյուրները: Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Ցիպրասի նամակը` ուղղված Եվրահանձնաժողովին, Արժույթի միջազգային հիմնադրամին ու Եվրոպական կենտրոնական բանկին: Դրանում մասնավորապես ասված է, որ Աթենքը կընդունի ավելացված արժեքի հարկին վերաբերող բոլոր բարեփոխումները` մեկ բացառությամբ: Հունաստանը մտադիր է պահպանել 30 տոկոսանոց զեղչը հունական կղզիների համար, որոնցից մի քանիսը մատակարարման տեսանկյունից գտնվում են հեռավոր և դժվարամատչելի շրջաններում: Բացի դրանից, Financial Times-ի տվյալներով, Աթենքը խնդրում է, որպեսզի մինչև 2022թ-ի հոկտեմբեր կենսաթոշակային տարիքը չփոխվի:

Նմանատիպ նյութեր