211652_close_icon
views-count920 դիտում article-date 18:01 29-06-2015

Լեյտենանտ Փիթ Միթչելի դերը նորից կկատարի Թոմ Քրուզը

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով «Hollywood Reporter»-ին, սկսվել են ամերիկյան կուլտային «Լավագույն հրաձիգը» («Top Gun», 1986 թ.) ֆիլմի սիքվելի սցենարի վրա աշխատանքները: Ապագա ֆիլմի պրոդյուսեր Դևիդ Էլլիսոնը հայտնել է, որ լեյտենանտ Փիթ Միթչելի դերը, նորից կկատարի Թոմ Կրուզը: «Ջասթին Մարքսը այժմ գրում է սիքվելի սցենարը: Նոր ֆիլմում կգործեն անօդաչու թռչող սարքեր, նոր ռոբոտ-ինքնաթիռներ, 5-րդ սերնդի ինքնաթիռներ: Աշխարհն արագորեն փոխվում է, իսկ նրա հետ մեկտեղ այլ տես ք ստանում ավիացիան, ինչն էլ մենք ցուցադրում ենք մեր ֆիլմում: Սցենարիստները այժմ աշխատում են նոր նյութի հետ», - ասել է Էլլիսոնը:

Նմանատիպ նյութեր