211652_close_icon
views-count3870 դիտում article-date 16:55 29-06-2015

Ովքեր են ղեկավարելու Բաղրամյան պողոտայի պայքարը

Բաղրամյան պողոտայից այսօր, ժամը 17.00-ից, երիտասարդ ակտիվիստներն իրազեկման երթ են անցկացնելու Երեւանի փողոցներով: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին հայտնեցին Բաղրամյան պողոտայի երիտասարդները՝ նշելով, որ նախորդ օրերի նման իրենք շարունակում են իրենց բողոքի ակցիան, չնայած «Ո՛չ թալանին» նախաձեռնության լիդերները հեռացել են Ազատության հրապարակ: Միաժամանակ ավելացրեցին, որ իրենք նոր նախաձեռնություն ստեղծելու եւ առաջնորդի անհրաժեշտություն չունեն, քանի որ իրենց պայքարը ոչ թե լիդերի, այլ ՀՀ քաղաքացու պայքարն է: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից՝ երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար, իրենց պայքարը նրանք շարունակելու են Ազատության հրապարակում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր