slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տիգրան Մուկուչյանը՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ շտաբը ղեկավարելու օրինականության մասին. «Ժողովուրդ»
211652_close_icon

Տիգրան Մուկուչյանը՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ շտաբը ղեկավարելու օրինականության մասին. «Ժողովուրդ»

views-count1984 դիտում article-date 08:39 21-10-2015
«Ժողովուրդ» թերթը փորձել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել արդյոք օրինակա՞ն է, որ ՀՀԿ-ի շտաբը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` այդ ընթացքում շարունակելով սովորականի պես պաշտոնավարել. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մուկուչյանն ասաց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են սահմանադրական փոփոխությունների քարոզչություն իրականացնել, քանի որ նրանց դեպքում օրենսդրությունը բացառություն է անում: «Որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի, հետևյալ տեսանկյունից խնդրին նայեք. օրինակ՝ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ճի՞շտ է, պատգամավորը, երբ Ազգային ժողովի նիստին մասնակցում է, իր լիազորություններն է իրականացնում չէ՞, հայտարարությունների ժամին ևս իր լիազորություններն է իրականացնում: Հիմա ամբիոնից քարոզ են չէ՞ անում»,- ասում է Մուկուչյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ պատգամավորը պետական ոչ մի հիմնարկի աշխատողի նկատմամբ հրամայական իրավունքներ չունի: Պատգամավորի ասածը չանելու դեպքում, ասենք, մարզպետարանի աշխատակիցը մտավախություն չի ունենա, որ իրեն աշխատանքից կազատեն: Իսկ երբ վարչապետն է անձամբ քարոզչությամբ զբաղվում, պետական հիմնարկների աշխատողների համար դա արդեն հրամանի պես է գործում: Նույնիսկ, եթե մի պահ ընդունենք, որ Հովիկ Աբրահամյանը միգուցե ձեռնպահ կմնա Հայաստանի կառավարման համակարգի աշխատողներին ուղղորդելուց (ինչը անգամ դժվար է պատկերացնել), այնուամենայնիվ, միևնույն է՝ բոլորը նրա գործողությունները ընկալելու են իբրև հրահանգ, առավել ևս, որ նա, թեկուզ ձևական, արձակուրդի ևս չի պատրաստվում մեկնել», գրել է թերթը:

Նմանատիպ նյութեր