211652_close_icon
views-count12506 դիտում article-date 08:54 29-06-2015

Երևանում 21-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ շղթայական ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում, թիվ 39 շենքի դիմաց, Երևանի բնակիչ, 21-ամյա Սիմոն Մարգարյանը իր վարած Avia մակնիշի 67 OS 912 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2107 մակնիշի 628 UO 64 համարանիշի և կայանված վիճակում գտնվող BMW X 5 մակնիշի 58 DU 555 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով BMW X 5-ը, ինքնաբերաբար առաջ ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող Ford մակնիշի 34 LF 251 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված Chevrolet մակնիշի 47 SU 454 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Avia-ի վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր