Վլադիմիր Գասպարյանը 30 րոպե տվեց Բաղրամյան պողոտան ազատելու համար
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 30 րոպե տվեց Բաղրամյան պողոտան ազատելու համար: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Վլադիմիր Գասպարյանը անձամբ մոտեցավ ցուցարարներին եւ հորդորեց ազատել պողոտան:
Ներկա պահին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ բանավիճում է ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի հետ:
Քաղաքացիները մի մասը շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, որտեղ լարված իրավիճակ է: Ակնհայտ է, որ Վլադիմիր Գասպարյանը շատ բարկացած է:
Ի դեպ, ոստիկանությունը պարբերաբար հայտարարում է, որ հավաքը ապօրինի է եւ պարտավոր են ազատել տարածքը:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը: