5 օր շարունակ հայերը շտապում են Բաղրամյան պողոտա, որտեղ երգ ու պարով քաղաքացիները իրենց իրավունքների համար պայքար են մղում
Օր-օրի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդվզող քաղաքացիների թիվը ավելանում է: Ինչպես փոխանցում է[color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտան այսօր այս ժամին ավելի մարդաշատ է, ավելի աշխույժ:
Նախկինում, եթե ցուցարների մեծամասնությունը մեկը մյուսին անծանոթ էր, ապա հիմա բոլորը հարազատ են դարձել եւ համերաշխ ընտանիքի նման միասնական են: Աշխատանքից հետո քաղաքացիները հիմնականում շտապում են Բաղրամյան պողոտա: Իսկ երգն ու պարը պողոտայից անպակաս է:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի