211652_close_icon
views-count2195 դիտում article-date 17:15 27-06-2015

Ռեժիսոր. Ոստիկանների ընտանիքներ են եղել՝ բարիկադի տարբեր կողմերում կանգնած. aravot.am

Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը Բաղրամյան պողոտայում էր: [url=http://www.aravot.am/2015/06/27/587277/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում նա ասաց, որ քսան տարի լինելով «ԳԱԽԵՔՍ» երիտասարդական միության հիմնադիր նախագահը, ծանոթ էր երիտասարդներին, բայց իր համար անակնկալ էր նման համախմբվածությունը. «Միգուցե իշխանությունների մտահոգությունը դրա մեջ է, որ քայլերը ուշացրել են, որ ինչքան ձգվի, կարող ենք հաղթել ու բաներ պահանջել»: Նրա ձեւակերպմամբ, երիտասարդությունը 18-30 տարեկանը չէ. «Այստեղ կան 70, 80 նույնիսկ 90 տարեկաններ, որոնք ոգով իրենց երիտասարդ են համարում, նրանք մեր կողքին են՝ հանուն արդար պահանջի: Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդը հանուն արդար պահանջի պետք է համախմբված լինի, իրար հետ սիրով, առանց սադրիչ քայլերի, որովհետեւ ոստիկաններն էլ են մերոնք, նրանցից ոմանց ընտանիքներն ու երեխաներն էլ են այստեղ… Ոստիկանների ընտանիքներ են եղել, որոնք բարիկադի տարբեր կողմերում են եղել կանգնած, որովհետեւ վստահ են եղել, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենա, Վլադիմիր Գասպարյանն էլ հրաման չի տա ոստիկաններին ջարդել, երբեմն լինում են «շնորհքով» սադրիչներ, որոնցից պետք է հեռու լինենք, երեկ շատ էին, այսօր կարող են ավելի շատ լինել: Պետք է զգույշ լինենք եւ զգոն: Մենք աշխարհին զարմացրել ենք մեր խաղաղությամբ, մեր երգուպարով, մեր սիրով»: Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2015/06/27/587277/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր