785 դիտում
23:46 27-06-2015
Արգենտինահայերը երախտապարտ են Ֆրանցիսկոս Պապին Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Ի երախտիք Հռոմի պապ Ֆրանսիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Բուենոս Այրեսի Մետրոպոլիտանա տաճարում հունիսի 24-ին տեղի է ունեցել պատարագ:
Ինչպես գրում է prensaarmenia.com կայքը, կարդինալ Մարիո Պոլիի, արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանի և եպիսկոպոս Վարդան Պողոսյանի վարած արարողությանը ներկա էին Մարդու իրավունքների ենթաքարտուղար Կլաուդիո Ավրուժը, դոկտոր Լևոն Արսլանյանը, ՀՀ և Լիբանանի դեսպանները և այլ դիվանագետներ, ինչպես նաև Արգենտինայում հայկական համայնքի առաջնորդներ:
«Ապրիլի 12-ին Սան Պեդրո տաճարում տեղի ունեցած անմոռանալի հայրապետական պատարագը և Գրիգոր Նարեկացու դասումը Եկեղեցու մեծ վարդապետների շարքին պատմական իրադարձություններ էին, որոնք սփոփանք էին հայերի սրտերին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ»,- ասված էր հայ համայնքային կազմակերպություններից Պապին ուղղված նամակում: Կարդինալ Մարիո Պոլին ընդգծել է Ֆրանցիսկոս Պապի «համարձակ դիրքորոշումը» 20-րդ դարի երեք ցեղասպանությունների վերաբերյալ. առաջինը Թուրքիայի նախաձեռնած Ցեղասպանությունն էր, ապա Ստալինիզմը և նացիստական Հոլոքոստը: Արարողությունն ավարտվել է հարյուրձայնային երգչախմբով՝ վկայակոչելով Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ