1507 դիտում
10:38 27-06-2015
Սկզբի համար վատ չէր լինի պարզել, թե ով իրավունք ունի խոսելու այդ շարժման անունից. պետք է մտածել ինքնակազմակերպման մասին. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Էյֆորիայով կարելի է ապրել մեկ շաբաթ, լավագույն դեպքում՝ մեկ ամիս։ Մշտապես գտնվել այս վիճակում հնարավոր չէ։ Որոշակի մի պահից հետո գալիս է սառը հաշվարկի ժամանակը, որը պետք է ոչ թե չեղարկի, այլ լրացնի Բաղրամյան փողոցում քնելու կամ վոլեյբոլ խաղալու ռոմանտիկան։ Եվ այդ սառը հաշվարկների մեջ մտնում է ոչ միայն սադրիչներից, հարբածներից, խուլիգաններից և «խփնվածներից» ազատվելու զգոնությունը, այլև այն գիտակցությունը, թե ով ինչպես կարող է օգտագործել այդ շարժումը։ Ընդ որում, խոսքը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասին է։
Սկզբի համար վատ չէր լինի պարզել, թե ով իրավունք ունի խոսելու այդ շարժման անունից։ Արդյո՞ք ցանացած մարդ, ով կգա քնելու Բաղրամյան պողոտայում։ Իսկ եթե Բիբի՞նը գա։ Կամ Արմեն Աշոտյա՞նը։ Իսկ եթե Բաղրամյան պողոտա է գալիս որևէ կուսակցություն և սկսում է ելույթ ունենալ։ Կամ որևէ սադրիչ հայտարարություն տարածի շարժման անունից, ինչը կարծես արդեն տեղի է ունեցել։ Այնպես որ՝ բոլոր դեպքերում անկախ, իշխանության և մասնավորապես, ոստիկանության գործունեությունից, Բաղրամյանում մնալ չմնալուց՝ պետք է մտածել ինքնակազմակերպման մասին»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
997 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1054 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»