Արդեն 4-րդ օրն է` հանդիպման տեղն ու վայրը չի փոխվում՝ համոզմաբ, որ չենք զիջելու, հոսանքը չի թանկանալու
Բաղրամյան պողոտայում ցուցարարների հոսքը եւ հաղթական տրամադրվածությունը շարունակվում է:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ակտիվիստները շարունակ բացականչում են, որ չեն զիջելու, իսկ հոսանքն էլ չի թնականալու, այլ մի բան էլ` էժանանալու է: Առանց նահանջի պայքարելու են մինչեւ վերջ ու հաղթելու են:
Հավաքվածներին ուրախացնում է նաեւ այն հանգամանքը, որ ցուցարարների թիվը գնալով` ավելանում է: Իսկ այս միասնականության պտճառը նաեւ այն է, որ այս պայքարից հետո հաղթելու է ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, այլ ՀՀ քաղաքացին: Ինչպես նրանք են բացականչում. «մենք ուղեղ ենք միասին»:
Բարեբախտաբար; այսօր եւս մինչեւ այս պահը ցուցարարների եւ իրավապահների միջեւ ընդվզումներ, լարվածություն չի եղել:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։