Խուզարկությամբ կանեփանման զանգված է հայտնաբերվել
Հունիսի 25-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Կարեն Վ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]