211652_close_icon
views-count963 դիտում article-date 13:45 25-02-2015

Խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 13-րդ փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Համլետ Մ.-ին և 1988 թ. ծնված Արթուր Թ.-ին: Խուզարկությամբ Համլետ Մ.-ի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 376 գ կանեփանման զանգվածով: Ըստ Համլետ Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որը քաղել է Այնթապ գյուղի հարակից դաշտերից՝ իր օգտագործման համար: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր