Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն անժամկետ մեկնել է Մոսկվա. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանից փորձեց պարզել, թե իրենց տնօրինությունն ինչպես է վերաբերվում մի քանի օր շարունակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցերին, ու արդյոք այն կարող է նպաստել, որպեսզի իրենք ինքնակամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հայտ ներկայացնեն:
Սակայն Սարջանյանը չկարողացավ մեր հարցին պատասխանել: Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն անժամկետ մեկնել է Մոսկվա: Նատալյա Սարջանյանն ասաց, որ Եվգենի Բիբինը Մոսկվայում մասնակցում է տնօրենների խորհրդի նիստին:
«Գործուղման է մեկնել, ու ես չեմ կարող ասել, թե երբ կվերադառնա»,- ասաց ՀԷՑ մամուլի խոսնակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում