557 դիտում
15:58 12-12-2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի
Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած
պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին
շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում
է երկկողմ հարաբերությունների ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության եւ
միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին
շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ
իրավապայմանագրային դաշտը, զարգացել է միջխորհրդարանական համագործակցությունը:
ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ միջազգային կազմակերպություններում երկու
երկրների խորհրդարանների համագործակցությունը: Անդրադառնալով Հայաստանի՝
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմանը՝ Գալուստ Սահակյանը
նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու
սկզբունքներին. Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի
Հանրապետության կարեւորագույն գործընկերներից մեկը:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝
վերահաստատելով, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ եղանակով
կարգավորման սկզբունքին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն նաեւ
լատվիացի գործընկերները:
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշմանը՝ Լատվիայի արտաքին
գործերի նախարարը նշել է, որ հարգում է մեր երկրի՝ աշխարհաքաղաքական
իրադրությունից եւ ազգային շահերից բխող որոշումը: Նա փաստել է, որ Եվրոպական
միությանը եւ Հայաստանին հետաքրքրող բոլոր ոլորտներում համագործակցությունը
կշարունակվի, եւ այդ նպատակով կարող են մշակվել ճանապարհային քարտեզ ու նոր
մանդատ:
Արտահայտելով ԼՂ հիմնախնդրի հետ կապված դիրքորոշումը՝ Էդգարս Ռինկեւիչը
մասնավորապես նշել է, որ այն անփոփոխ է՝ սատարել հիմնախնդրի բանակցային
ճանապարհով լուծմանը:
Անդրադառնալով հայ-լատվիական երկկողմ հարաբերություններին՝ նախարարը դրական է
գնահատել մեր երկրների քաղաքական փոխհարաբերությունները, սակայն նկատել է, որ
անհրաժեշտ է զարգացնել տնտեսական եւ կրթական ոլորտներում համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
892 դիտում
20:31 27-01-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարին
1061 դիտում
23:30 25-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
2247 դիտում
16:21 09-03-2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Այս բաժնից
514 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
400 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան