Ձերբակալվել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը. տեսանյութ
Ուրուգվայում ձերբակալվել է այդ երկրի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը՝ Լուիս Կավանին:
Նշվում է, որ ֆուտբոլիստի հայրը վրաերթի է ենթարկել 19-ամյա մոտոցիկլիստին, որը մահացել է: Հետաքննությամբ պարզվել է, որ Լուիս Կավանին հարբած է եղել:
Այժմ Լուիս Կավանին ձերբակալված է: Ինքը՝ Էդինսոն Կավանին, Ուրուգվայի հավաքականի կազմում պատրաստվում է Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպմանը՝ Արգենտինայի հետ, որը տեղի կունենա հունիսի 25-ին: