211652_close_icon
views-count22324 դիտում article-date 18:19 23-06-2015

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են բանկի կառավարիչի Hyundai-ն ու տաքսի Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 45-ամյա Էդգար Մանուկյանի վարած Hyundai Elantra մակնիշի 54 PM 444 համարանիշի և դեռևս չճշտված վարորդի վարած Mercedes մակնիշի 34 CD 639 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ի 2 ուղևորներն ու Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր ֆոտոլրագրողին ասում էին, որ շտապօգնությունն ու ոստիկանությունը օպերատիվ են գործել: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Արմեն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քաղաքացիների օգնությամբ քարշակով տեղափոխվեցին ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` Hyundai-ի վարորդ Է. Մանուկյանը աշխատում է Արդշին բանկի Մարտունու մասնաճյուղում` որպես կառավարիչ, իսկ Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տաքսու նշան (զնակ) և դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ տաքսու վարորդն ու ուղևորը վերադառնալիս են եղել ձուկ բռնելուց, քանի որ ավտոմեքենայում հայտնաբերվել են կարթեր, ձկներ և ձկնորսության համավ օգտագործվող այլ պարագաներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը: Նշված հատվածում ճանապարհը դարձել է միակողմանի, սակայն ՃՈ տեսուչներ Սասուն Ղարիբյանն ու Դավիթ Գալոյանը կարողանում են վերահսկել իրավիճակը և նրանց աշխատանքի արդյունքում խցանում չկա: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր