Բաքու-2015. Բելառուս չեմպիոնը ուսերի վրա դուրս բերեց վնասվածք ստացած ադրբեջանցուն. տեսանյութ
Բաքվում ավարտված Եվրոպական Առաջին մարզական խաղերի սամբոյի մրցաշարի 74կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում՝ բելառուս Ստեպան Պոպովի և ադրբեջանցի Ալիմ Ղասիմովի միջև, ադրբեջանցի սամբիստը Պոպովի հնարքից հետո ծանր վնասվածք ստացավ:
Չեմպիոն հռչակվելուց հետո բելառուս մարզիկը՝ տեսնելով, որ Ղասիմովը դժվարությամբ է ոտքի վրա կանգնում, նրան վերցրեց ուսերին և հասցրեց մինչև հանդերձարան: