36027 դիտում
17:04 22-06-2015
Երևանում իր ծննդյան օրը ջրանցքում հայտնված 13-ամյա երեխան, ում փրկարարները մեծ դժվարությամբ դուրս էին բերել` հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում մահացավ Երևանի բնակիչ, 13-ամյա Գեորգի Ստեփանյանը:
Ինչպես երեկ` հունիսի 21-ին, վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/22/57262/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կուրղինյան նրբանցքի թիվ 2/5 շենքի մոտով հոսող ջրանցքը ավտոմեքենա է ընկել և ներսում արգելափակված երեխա կա ու նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օպերատիվորեն ժամանել էին 1-03 ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Ժամանել էր նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը: Ժամանել էր նաև թիվ 19 փրկարարական ջոկատը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում պարզվել էր, որ Շրջանային և Կուրղինյան փողոցների խաչմերուկի մոտ Opel մակնիշի 35 TԼ 909 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Հրազդանի ներքին ջրանցքը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը ավտմեքենայի վարորդ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը ինքնուրույն դուրս էր եկել ջրանցքից, իսկ արդեն հրշեջ-փրկարարները և 2 երիտասարդ տղաներ ջրանցքից դուրս էին բերել 13-ամյա Գեորգի Ստեփանյանին, ովքեր տեղափոխվել էին «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից Գ. Ստեփանյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին նաև, որ ջրանցքից դուրս եկած հորը և ջրանցքից դուրս բերված երեխային, մինչ կտեղափոխեին հիվանդանոց, տեղում բժշկական և հոգեբանական օգնություն էին ցուցաբերել 2 երիտասարդներ, ովքեր աշխատում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որոնցից մեկը գլխավոր բժշկի վարորդն էր, իսկ մյուսը՝ բուժակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+