Տյումենի մարզի օդանավակայանից 2 ինքնաթիռ են առևանգել
                        Տյումենի մարզի Իշիմ քաղաքում գտնվող օդանավակայանից անհայտ անձինք առևանգել են մասնավոր մարզական ակումբին պատկանող 2 փոքրաշարժիչ ինքնաթիռ` Gardan GY-80-160 և Як-52-ը:
Ըստ տեղի լրատվամիջոցների` Як-52 ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վթարային վայրէջք է կատարել Յալուտորովսկ քաղաքում, իսկ մյուսը մեկնում է դեպի Պերմ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

