Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-25-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան։
Այցի նպատակը երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումն է՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում, հայտնում է [url=http://www.azatutyun.am/archive/news/20150620/2031/2031.html?id=27082869&utm_source=dlvr.it&utm_medium=twitter]«Ազատություն»[/url] ռադիոկայանը՝ վկայակոչելով Չեխիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Զաորալեկը կքննարկի Հայաստանում բարեփոխումների գործընթացը և Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Եվրամիության համագործակցության հնարավոր ուղիները։ Արտգործնախարարները նաև քննարկելու են նաև Կովկասի և Ուկրաինայի զարգացումներին վերաբերվող հարցեր։
Իր այցի ընթացքում Չեխիայի արտգործնախարարը կհանդիպի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, կմասնակցի Էջմիածնում փողոցներից մեկի վերանվանմանը Լիդիցկա։