Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին նշված է ՌԴ Պետդումայի Ստորին պալատի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Ինչպես սպասվում է, մարտի 30-31-ը Նարիշկինը հանդիպումներ կանցկացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Բացի այդ, ռուսական պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվելու է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» ֆորումի շրջանակներում:
Սպասվումէ նաև, որ նարիշկինը կմասնակցի Մեծ հաղթանակին նվիրված «Պատերազմն ու հաղթանակը հայ և ռուս նկարիչների աշխատանքներում» խորագրով ցուցադրությանը: