211652_close_icon
views-count1042 դիտում article-date 19:27 19-06-2015

Ապագա ուսանող-փորձագետները քննարկեցին իրենց դերը բուհերի հավատարմագրման գործընթացում

Ուսանող-փորձագետների բազայի համալրման շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ ՈԱԱԿ Ուսանողության ձայն նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի մի խումբ անդամների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ: ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը բուհերում որակի ապահովման գործընթացներով հետաքրքրված ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման գործընթացը, հայաստանյան և միջազգային փորձը, նպատակներն ու ձեռքբերումները: Ներկայացնելով ուսանող-փորձագետի աշխատանքը`պարոն Մակարյանը նշեց, որ նա փորձագիտական խմբի լիիրավ անդամ է և իր իրավասություններով ու պատասխանատվությամբ չի զիջում մյուս անդամներին: Ապա ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Սուրեն Մխիթարյանը ներկայացրեց, թե ինչ է որակի ապահովումը և որն է ուսանողների դերը այդ գործընթացում: ՈԱԱԿ աշխատակիցներ Սրբուհի Ջանջուղազյանը և Արուսյակ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին ուսանող-փորձագետներին ներկայացվող պահանջները, բազայում ընդգրկվելու կարգը, ինչպես նաև իրազեկեցին ուսանող-փորձագետների համար կազմակերպվող առաջիկա դասընթացների մասին: Նախկինում հավատարմագրման գործընթացներում որպես ուսանող-փորձագետ մասնակցած մասնագետներն էլ ներկայացրեցին իրենց աշխատանքը և փորձը: Ուսանող-փորձագետների հետ հետագա հանդիպումների և նրանց համար կազմակերպված դասընթացների արդյունքում կընտրվեն լավագույնները`հավատարմագրման գործընթացներում ընդգրկվելու համար:

Նմանատիպ նյութեր