1844 դիտում
14:45 22-04-2014
Կհրապարակվի 10 բուհերի հավատարմագրման մասին որոշումը
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի հայաստանյան տասը բուհերի հավատարմագրման վերաբերյալ:
Հավատարմագրման գործընթացի ամփոփիչ փուլ են հասել ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՊՃՀ-ն, ԵրՃՇՊՀ-ն, ԵՊԼՀ-ն, ԵՊԿ-ն, ՀԱԱՀ-ը, Գլաձոր համալսարանը և Հյուսիսային համալսարանը:
Հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել. hավատարմագրել, պայմանական հավատարմագրել, չհավատարմագրել:
Հավատարմագրումը նշանակում է, որ բուհը թույլատրելի նվազագույնից բարձր որակ է ապահովում: Այս դեպքում բուհը հավատարմագրվում է 6 տարով և հնարավորություն է ստանում խորհրդատվությունների միջոցով էլ ավելի որակյալ գործունեություն ծավալել: Հավատարմագրված բուհերը, ըստ միջազգային պրակտիկայի, ամեն տարի պետք է ներքին վերլուծություն կատարեն, իսկ երեք տարի անց` աուդիտ` հասկանալու` արդյո՞ք բարելավման պլանը ճիշտ ու արդյունավետ են իրականացնում:
Պայմանական հավատարմագրումը նշանակում է, որ խնդիրներ կան և նշված ժամանակահատվածում դրանք պետք է վերացվեն: Եթե խնդիրները շատ են և լուրջ, բուհին հատկացվում է երկու տարի դրանք շտկելու համար: Իսկ ոչ հրատապ լուծում պահանջող խնդիրների դեպքում բուհը պայմանական հավատարմագրում է ստանում չորս տարով:
Պայմանական հավատարմագրման դեպքում բուհը վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում ՈԱԱԿ-ին իր կատարած աշխատանքների մասին:
Մերժման դեպքում բուհը միայն փորձագետների մատնանշած խնդիրները լուծելուց հետո կարող է նորից դիմել հավատարմագրում անցնելու համար:
Հավատարմագրման նպատակն է որոշել թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
Նմանատիպ նյութեր
943 դիտում
16:37 05-12-2014
Քննարկվել են բուհերի ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները
994 դիտում
19:27 19-06-2015
Ապագա ուսանող-փորձագետները քննարկեցին իրենց դերը բուհերի հավատարմագրման գործընթացում
5871 դիտում
21:28 24-10-2017
Քննարկվել է Արցախի բուհերի հավատարմագրման հնարավորությունը
Այս բաժնից
304 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը