ԱՄՆ-ի Կոնգրեսին է ներկայացվել Ուկրաինային 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու օրինագիծ
ԱՄՆ-ի Կոնգրեսին է ներկայացվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու օրինագիծ, հաղորդում է Tass գործակալությունը:
Փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին Ուկրաինայի անվտանգության ուժերին և բանակին ռազմական տեխնիկա, պաշտպանական նշանակության զենք, այլ սպառազինություններ և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու որոշում կայացնելու իրավունք է վերապահված:
Օրինագիծը մշակել և Կոնգրեսին են ներկայացրել հանրապետական Մաք Թորնբերրին և դեմոկրատ Ադամ Սմիթը: Փաստաթուղթը ստորագրել են ևս 28 խորհրդարականներ: