211652_close_icon
views-count1817 դիտում article-date 10:46 18-06-2015

Քըրքորյանը չնմանվեց հայ ունևոր դասի այն բազմաթիվ ներկայացուցիչներին. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու Սփյուռքում, սգում է ամերիկահայ ականավոր գործարար և բարերար, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահվան համար, որովհետև իր կյանքի 98 տարիների ընթացքում հասցրել է այնքան բան անել հարազատ ժողովրդի համար։ Քըրք Քրքորյանը բիզնեսի ասպարեզում սովորական հաջողակներից չէր, այլ իր ծագմամբ ու հավատամքով հարազատ ժողովրդի ծոցից ելած ու նրա հետ երբեք իր կապը չկորցրած անձնավորություն։ Իր բուռն ու արկածներով լի կյանքի տարիներին նրա հաջողության գրավականն էին հային բնորոշ գործարար ջիղը, անսահման աշխատասիրությունն ու ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։ Այդ բնատուր հատկանիշների շնորհիվ հասնելով աննախադեպ բարձունքների՝ Քըրքորյանը չնմանվեց հայ ունևոր դասի այն բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք հարստություն դիզելուց հետո աստիճանաբար կտրում են իրենց կապերը հայկական միջավայրից» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր