211652_close_icon
views-count1981 դիտում article-date 09:23 18-06-2015

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրվա առթիվ կազմակերպված ավանդական ուխտագնացությանը. լուսանկարներ

Հունիսի 17-ին մեծ հայորդի, զորավար եւ պետական գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 80 ՀՀԿ-ական երիտասարդներ մասնակցեցին դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը: Ոտքով հաղթահարելով շուրջ 8-10 կմ ճանապարհ` երիտասարդներն այցելեցին հայազգի ականավոր զավակի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, որին հաջորդեց Սպիտակավոր եկեղեցում նրանց կողմից կազմակերպված մոմավառությունը: ՈՒխտագնացության ընթացքում երիտասարդներն առավել մանրամասն տեղեկություններ ստացան Նժդեհի գաղափարախոսության և գործունեության մասին: Հիշեցնենք, որ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել եւ թաղվել էր Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այդ կապակցությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ավանդաբար ամեն տարի ուխտագնացություն է իրականացնում դեպի Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ հայորդու անմահ հիշատակին։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր